Դիբալան ու «Յուվենտուսը» չեն կարողացել փոխհամաձայնության գալ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալայի ապագան Թուրինի «Յուվենտուսում» հարցականի տակ է:
La Gazzetta Dello Sport-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստն ու իտալական ակումբը չեն կարողացել փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում: Դիբալան հրաժարվում է փոխզիջումների գնալ բանակցություններում: «Յուվենտուսի» ղեկավարությունն իր հերթին չի ցանկանում կնքել բարձր աշխատավարձով պայմանագիր՝ հաշվի առնելով ֆինանսական խնդիրները:
Դիբալան 2015 թվականից է խաղում «Յուվենտուսում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 3 խաղ: