Սալահի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Եգիպտոսի հավաքականի ճամբարում գտնվելու ընթացքում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, եգիպտացին վարակն անսիմպտոմ է տանում: Հավաքականի ճամբարում միայն Սալահի թեստի պատասխանն է դրական եղել:
Նոյեմբերի 14-ին և 17-ին, Աֆրիկայի Ազգերի գավաթի շրջանակում, Եգիպտոսը մրցելու է Տոգոյի հավաքականի հետ: