Ռամոսի՝ «Ռեալից» հեռանալու հավանականությունը մեծ է
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է մնալ անորոշ վիճակում:
El Chiringuito-ի համաձայն՝ 34-ամյա իսպանացի պաշտպանի՝ ամռանը «Ռեալից» հեռանալու հավանականությունը 80 տոկոս է:
Լուրեր են շրջանառվում, որ Ռամոսը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, որն արդեն պայմանագիր է պատրաստել նրա համար: Իսպանացին ցանկանում է ստանալ 4 տարվա պայմանագիր, որը նրան չի առաջարկում «Ռեալը»:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը: