«Ադրբեջանցին բոլոր հայերին սպանելու կոչ էր արել. Facebook-ը նշում է, որ այն չի հակասում սահմանված կանոններին». Դանիել Դեքեր
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն Արցախի ու Հայաստանի համար բարդ օրերին աջակցում էր հայությանը։
Երաժիշտը ողջ ընթացքում սոցիալական մեդիայի իր հարթակներում տարբեր գրառումներ էր անում, իսկ այս անգամ անդրադարձել է Facebook-ի կարգավորումներին։ «Մի ազերի պատասխանել էր իմ մեկնաբանություններից մեկին ու բոլոր հայերին սպանելու կոչ արել։ Facebook-ը նշում է, որ նրա մեկնաբանությունը չի հակասում սահմանված կանոններին։ Սա վրդովվեցնող է ու անընդունելի»,- նշել է նա։