Էլ Շարավին կարող է վերադառնալ «Ռոմա»
Չինական «Շանհայ Շենուայի» իտալացի կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին կարող է վերադառնալ իտալական «Ռոմա», տեղեկացնում է Calciomercato-ն:
28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է Իտալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և պատրաստ է հրաժարվել բարձր աշխատավարձից՝ հանուն Իտալիա վերադարձի:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ևս հետաքրքրված է Էլ Շարավիի վերադարձով: Ակումբը բանակցություններ է վարում իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Էլ Շարավին «Ռոմայից» Չինաստան է տեղափոխվել 2019 թվականին: «Շանհայ Շենուան» ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել է 16 միլիոն եվրո: