Մոսկվան Բաքվից տեղեկատվություն է սպասում ռուսական ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետաքննության վերաբերյալ
Մոսկվան Բաքվից տեղեկատվություն է սպասում Հայաստանի երկնքում ռուսական ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետաքննության վերաբերյալ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ շատ սերտ շփման ուղիներ կան, այստեղ ինչ-որ լրացուցիչ ալիքներ պետք չեն»,- ասել է Կրեմլի խոսնակը` պատասխանելով հարցին` արդյո՞ք տեղեկատվության փոխանակման ուղիներ են նախատեսված երկու երկրներ միջեւ խոցված ուղղաթիռի գործով:
«Ադրբեջանական կողմը բավանաին օպերատիվ կերպով հայտարարեց, որ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, հանցագործները հայտնաբերվելու եւ պատժվելու են,- հիշեցրեց Պեսկովը:- Մենք, անշուշտ, տեղեկատվություն կսպասենք այս հարցի վերաբերյալ»,- շեշտել է նա:
Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը անտեղի է համարել հարցը` արդյո՞ք Ռուսաստանը վստահում է Ադրբեջանին հետաքննության մանրամասնության առումով: