ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժին։
Այստեղ հրապարակվելու են հրատապ լուրեր եւ հոդվածներ, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ գործողության անցկացման մասին։