ԼՀԿ-ն առաջարկում է քննարկել ստեղծված իրավիճակը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
« «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով, ըստ որի ԱԺ-ն պետք է որոշում կայացնի և քննի «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը»:
Ըստ ԼՀԿ-ի՝ Հայաստանի Ազգային ժողովը, լինելով խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմինը, չի կարող մեկուսացած մնալ իրավաքաղաքական և ռազմաքաղաքական գործընթացներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: