Ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոստիկաններին․ նրանց տեղափոխումը Երևան կազմակերպվել է հրատապ կարգով, որ հասցնեին ճնշել Երևանում տեղի ունեցող ցույցերը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրել է.
« «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաստատված զինադադարից հետո ռազմաճակատից առաջինն իջեցրել են ոչ թե շաբաթներ շարունակ հերթափոխի սպասող կամավորներին և օր ու գիշեր չքնած ժամկետային զինծառայողներին, այլ ոստիկանական ուժերին:
Նրանց տեղափոխումն Արցախից Երևան կազմակերպվել է հրատապ կարգով, որպեսզի հասցնեին ճնշել Երևանում տեղի ունեցող հանրահավաքներն ու ցույցերը: Կամավորներ կան, որ միայն երեկ գիշեր են վերադարձել Արցախից, կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ մայրաքաղաք դեռ չեն հասել: Մինչդեռ ոստիկանական զորքերը վահաններով ու զրահաբաճկոններով վաղուց արդեն Երևանում են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: