Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները միավորել են նաև «նոր Հայաստանի» նախկին պաշտոնյաներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ միանգամից երկու նախկին ուժայիններ անսպասելի հայտարարություններ արեցին։ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ։ Ապա Ազատության հրապարակում հայտնվեց նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նա լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է, պատասխանեց. «Ես կարծում եմ՝ անհնարին բան չկա»։
Ասաց, որ այստեղ է նաև նրա համար, որ իր ընկերը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ձերբակալված է. «Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ շուրջ 25 տարի»։
Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում ապօրինի հրահանգներ ստացե՞լ է, Օսիպյանն ասաց. «Ստացել եմ, բայց չեմ կատարել։ Ես ունեմ փոքր երեխաներ, մտահոգված եմ իրենց ապագայի համար, ես այստեղ եմ, որովհետև բոլորն են այստեղ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: