Speed Chess Championship. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարի 1/8 եզրափակիչում:
20-ամյա Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ և պարտություն կրեց 5:21 հաշվով և չի շարունակի պայքարը:
Նոյեմբերի 11-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և հաղթեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հաղթել է իրանցի Նիհալ Սարինի:
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, պարտվողը լքում է պայքարը: Լևոն Արոնյանը ստացել է մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։