Էնրիկե. Ռամոսն այլ մակարդակի ֆուտբոլիստ է
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի մասին:
«Ռամոսը յուրահատուկ ֆուտբոլիստ է, նա լրիվ այլ մակարդակի խաղացող է: Միայն նրա պես ֆուտբոլիստը կարող էր այդքան շատ հանդիպում անցկացնել Իսպանիայի հավաքականի կազմում»,- Էնրիկեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը, մասնակցելով հոլանդացիների դեմ ընկերական խաղին (1:1), 176-րդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում:
Մադրիդի «Ռեալի» պաշտպանը հավասարվեց իտալացի լեգենդար դարձասապահ Ջանլուիջի «Բուֆոնին», որը ռեկորդակիր է եվրոպական հավաքականների կազմում անցկացրած խաղերի ցուցանիշով:
34-ամյա Ռամոսին 8 հանդիպում է բաժանում համաշխարհային ռեկորդից, որը պատկանում է եգիպտոսցի Ահմեդ Հասանին: Կարիերան ավարտած Հասանը 184 խաղ է անցկացրել Եգիպտոսի հավաքականի կազմում: