Ռակիտիչ. Չեմ կարծում, որ Մեսին և Գրիզմանը խնդիրներ ունեն իրար հետ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը խոսել է Իսպանիայի փոխչեմպիոնի հարձակվողներ Լիոնել Մեսիի և Անտուան Գրիզմանի հարաբերությունների մասին:
«Ես անձամբ եմ տեսել, որ Մեսին և Գրիզմանը լավ հարաբերություններ ունեն իրար հետ: Չգիտեմ, թե որտեղից են տարածվում այն խոսակցությունները, որ նրանք խնդիրներ ունեն միմյանց հետ:
Գրիզմանին դեռ չի հաջողվել ադապտացվել «Բարսելոնայի» խաղաոճին: Երբ Գրիզմանն ու Մեսին սկսեն գոլեր խփել, այս խոսակցությունները կդադարեն»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ավելի վաղ Անտուան Գրիզմանի նախկին գործակալը հայտարարել էր, որ Լիոնել Մեսին ուրախ չի եղել ֆրանսիացի հարձակվողի՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ: