Ալիսոնը չի բացառել ապագայում Բրազիլիա վերադառնալու հնարավորությունը
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է ապագայի ծրագրերի մասին:
«Ես ցանկություն ունեմ ապագայում վերադառնալ Բրազիլիա, սակայն չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա:
Գիտեմ, որ Աստված ինչ-որ բան է նախապատրաստել ինձ համար, սակայն ամեն ինչ պարզ կլինի ապագայում»,- Ալիսոնի խոսքը փոխանցում է Globo Esporte-ին:
Հիշեցնենք, որ 28-ամյա դարպասապահը «Ռոմայից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին: