«Նապոլիի» 2 ֆուտբոլիստ՝ «Ինտերի» ուշադրության կենտրոնում
Միլանի «Ինտերն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է պայմանագիր կնքել «Նապոլիի» պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչի և հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ:
Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ թիմի պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու լավագույն տարբերակը Նիկոլա Մաքսիմովիչի ձեռքբերումն է:
26-ամյա Միլիկի փոխարեն «Ինտերը» մտադիր է «Նապոլիին» առաջարկել թիմի 29-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյին:
Ավելի վաղ «Ինտերի» ղեկավարությունը հայտարարել էր, որ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի աշխատանքից և ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ: