«Լիոնի» նախագահ. Դեպայը ոչ մի տեղ չի հեռանալու
Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտարարել է, որ թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանալու ակումբից:
«Դեպայը ոչ մի տեղ չի հեռանալու: Մինչև 2021 թվականի հունիս Դեպայը կլինի «Լիոնի» կազմում, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, դեռ պարզ չէ:
Այո, «Բարսելոնան» ցանկացել է ձեռք բերել Դեպային, սակայն այդպես էլ չի կարողացել համաձայնության գալ մեզ հետ»,- Օլայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը 2017-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Լիոն», որի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 10 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: