Հարցում. ֆրանսիացիաների կեսից ավելին խախտում է ինքնամեկուսացման ռեժիմը
Ֆրանսիացիաների կեսից ավելին հայտարարել է, որ առնվազն մեկ անգամ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը, որը սահմանվել է հոկտեմբերի 30-ից: Այս մասին վկայում են Ifop հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հարցման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Տվյալների համաձայն՝ հարցվածների 60 տոկոսը խախտել է կորոնավիրուսային սահմանափակումները: Նշվում է, որ դա 27 տոկոսային կետով ավելին է,քան այս տարի գարնանը առաջին համատարած կարանտինի ժամանակ:
Այսպես, ֆրանսիացիաների 24 տոկոսը խոստովանել է, որ նրանք փաստաթղթերում նշել են տնից դուրս գալու համար իրականությանը չհամապատասխանող պատճառներ: Եվս 17 տոկոսը զբոսանքի ժամանակ տնից հեռու են գնացել, քան թույլատրվում էր: Բացի այդ, 23 տոկոսն այցելել է իր հարազատներին, 20 տոկոսը՝ ընկերներին:
Հարցումը նաեւ նշում է գործող միջոցների պատճառով ֆրանսիացիների շրջանում տրամադրությունների վատթարացումը: Այսպես, հարցվածների 28 տոկոսն իր տրամադրությունը գնահատել է վատ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 16 տոկոս:
Հետազոտությունն անցկացվել է օնլայն: Մասնակցել է ավելի քան 2000 ֆրանսիացի:
Ֆրանսիայում հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը համատարած մեկուսացման ռեժիմ են մտցրել: Աշխատանքը շարունակում են մեծածախ առեւտրի կետերը, դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները, հյուրանոցները, առողջապահության եւ հասարակական տրանսպորտի բոլոր կառույցները:
Կրոնական օբյեկտները բաց են մնում: