ՌԴ ԱԳՆ-ում լիբիական կարգավորման շուրջ բանակցություններում հաջողության հույս ունեն
Մոսկվան հույս ունի, որ լիբիական կարգավորման շուրջ բանակցությունները հաջողություն կարձանագրեն եւ արդյունքները կյանքի կկոչվեն: Հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Թունիսում անցկացվող քաղաքական երկխոսության լիբիական համաժողովի մասնակիցները համաձայնեցրել են երկրում պետական իշխանության մարմինների միավորման ճանապարհային քարտեզը:
«Մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը հաջողություն կունենա եւ, ինչն ամենագլխավորն Է, այդ աշխատանքի արդյունքներն ի կատար են ածվելու, այլ ոչ թե պարզապես հերթական թղթի վրա են մնալու հերթական խորհրդաժողովից հետո»,-ասել Է Լավրովը ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Համաժողովին, որն անցկացվում Է Լիբիայի աջակցության գծով ՄԱԿ-ի առաքելության հովանավորության ներքո, ժամանել Էին 75 պատվիրակներ՝ լիբիական հասարակության տարբեր խավերի ներկայացուցչիներ:
Նոյեմբերի 9-ին մեկնարկած բանակցություններն անցկացվում են Գամմարտ առողջարանային փոքրիկ քաղաքում՝ Թունիսի մայրաքաղաքի արվարձանում:
Առաքելության նախնական գրաֆիկի համաձայն, համաժողովը պետք Է ավարտվի մինչեւ նոյեմբերի 16-ը: 2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է: Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Լիբիայում ջանքերի նպատակը պետք Է լինի երկրի ինքնիշխանության եւ պետականության վերականգնումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: