Մեսին վերջին 10 տարում ավելի շատ գոլ է խփել տուգանայինից, քան «Յուվենտուսը»
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին տուգանային հարվածով վերջին 10 տարում խփել է ավելի շատ գոլ, քան Եվրոպայի մի շարք առաջատար ակումբներ, տեղեկացնում է ESPN-ը:
33-ամյա ֆուտբոլիստը 33 գոլ է խփել տուգանայինից: Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» կազմը, որը 31 գոլի հեղինակ է դարձել տուգանային հարվածով: Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (26 գոլ), իսկ իտալական «Ռոման» չորրորդն է (24 գոլ):
Հիշեցնենք, որ Մեսին նաև 21-րդ դարում 11 մետրանոցից ամենաշատը վրիպած ֆուտբոլիստն է: