Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում Է եւ կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրապես, մենք արդեն պատրաստում ենք նախագահ Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Մենք ժամանակին ձեզ կհայտնենք անցկացման ամսաթիվը, ձեզ մանրամասնորեն կպատմենք մամուլի ասուլիսի անցկացման ձեւաչափի մասին: Իհարկե, հասկանալի պատճառներով, դա լինելու Է ոչ սովորական ձեւաչափով»,-լրագրողներին ասել Է Պեսկովը:
Նա նշել Է, որ միջոցառման ձեւաչափը մշակվում Է այնպես, որպեսզի չսահմանափակվի նախագահի հետ տարածաշրջանային, երկրամասային եւ արտասահմանյան լրագրողների հաղորդակցվելը:
Լրագրողները հիշատակել են, որ դաշնային օկրուգների լիազոր ներկայացուցչություններն սկսել են լրագրողների ցուցակներ կազմել մամուլի ասուլիսին մասնակցելու համար:
Նրանց խոսքով՝ հենց լիազոր ներկայացուցչությունները կարող են հարթակ դառնալ թղթակիցների համար, որոնք ցանկանում են հարց տալ նախագահին: «Իրապես, որոշակի վայրերում, մենք ձեզ կասենք, թե ինչպիսի, կլինեն լրագրողներ: Իհարկե, իրադրությունը զարգանում Է անկախ մեր պլաններից: Ուստի մեր պլանները մենք վերանայում ենք ամենօրյա հիման վրա՝ կախված համաճարակաբանական իրադրության զարգացումից: Ցավոք, առաջ ընկնել հնարավոր չԷ»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: