Թուրք խաղաղապահներ Ղարաբաղ չեն ուղարկվելու. Լավրով
Որևէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնով: Լավրովի խոսքով, չկա նախանշան այն բանի, որ որևէ մեկը փորձում է խափանել Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: