ՌԴ-ից պատվիրակություն կուղեւորվի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը․ Չավուշօղլու
Նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։ Հինգշաբթի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նշանակալի ենք համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ Թուրքիա կժամանի Ռուսաստանից պատվիրակություն՝ քննարկելու համար Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, որի ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։