«Հոֆենհայմում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել
Գերմանական «Հոֆենհայմում» կարանտին է մտցրվել կորոնավիրուսի բռնկման պատճառով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Հոֆենհայմի» ֆուտբոլիստներից կորոնավիրուս է հայտնաբերվել Ռոբերտ Սկովի, Մունաս Դաբուրի, Սեբաստիան Ռուդիի, Իսհակ Բելֆոդիլի ու թիմի մարզիչներից մեկի մոտ: Եվս մեկ թեստի պատասխանը եղել է չորոշված:
«Հոֆենհայմի» հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 21-ին, իսկ մրցակիցը կլինի «Շտուտգարտը»:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին, որն այս օրերին Երևանում պատրաստվում է Վրաստանի (նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի) ու Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 18-ին, Նիկոսիա) դեմ Ազգերի լիգայի C դիվիոզիոնի երկրորդ խմբի վերջին 2 խաղերին: