ՊԲ հրամանատարը ապտակե՞լ է Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ առավոտյան համացանցում լուրեր տարածվեցին, թե մահացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ ինչ-որ խմբեր վրեժխնդիր են եղել, որ նա համաձայնություն է տվել Արցախի կապիտուլյացիային։ Իհարկե, օրվա ընթացքում այդ լուրը հերքվեց, սակայն մենք տեղեկացանք, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Մասնավորապես, հայտնի որոշումը ստորագրելուց հետո, երբ հավաքվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը չի կարողացել զսպել էմոցիաները եւ ապտակել է Արայիկ Հարությունյանին՝ մեղադրելով նրան, որ եթե ինքը համաձայնություն չտար, Հայաստանում չէին ստորագրի նման որոշման տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: