Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց մեկ միլիոնը
Իտալիայում մեկ օրում 32 961 մարդ վարակվել է կորոնավիրուսով, ինչը հայտնաբերված դեպքերի ընդհանուր քանակը հասցնում է 1,028,424-ի, գրում է TASS-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Անցած 24 ժամվա ընթացքում 623 մարդ է մահացել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ապրիլից ի վեր:
Ընդհանուր առմամբ Իտալիայում մահացել է 42,330 մարդ, ապաքինվել է 363,023 մարդ: