«Ռոմայի» բողոքարկումը չի բավարարվել
Բողոքարկման դաշնային դատարանը որոշում է կայացրել «Վերոնա» - «Ռոմա» ֆուտբոլի Իտալիայի առաջնության առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:
«Ռոման» բողոքարկում էր ներկայացրել տեխնիկական պարտության վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցած «Ռոմայի» գվինեացի կիսապաշտպան Ամադու Դիավան նոր մրցաշրջանի համար հայտում ընդգրկված է որպես մինչեւ 22 տարեկան խաղացող, թեեւ հուլիսի 17-ին դարձել է 23 տարեկան։
Դատարանը հռոմեացիների բողոքարկումը չի համարել հիմնավոր և ուժի մեջ է թողել 0:3 հաշվով տեխնիկական պարտության որոշումը:
Իտալիայի առաջնության 7-րդ տուրից հետո Պաուլո Ֆոնսեկայի գլխավորած թիմը 14 միավորով չորրորդ տեղում է: