Բավակա՛ն է խայտառակես հայ զինվորի անունը. բավակա՛ն է սեփական մեղքդ բարդես ուրիշների վրա. Արա Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Բավական է խայտառակես հայ զինվորի անունը։ Բավակա՛ն է սեփական մեղքդ բարդես ուրիշների վրա: Բավական է արժեզրկես Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի ֆեյսբուքյան դեմագոգիայով։
Ցավոք, Ձեր կառավարման տարիները ցույց տվեցին Ձեր լիակատար անգործունակությունն ու երկիրը արդյունավետ կառավարելու և, առավել ևս, նրա գլխավոր հրամանատար լինելու անկարողությունը։ Եվ արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք՝ բնիկ հայկական հողերի և սրբությունների կորուստ։
Պարոն Փաշինյան, Դուք, հավանաբար, չհասկացաք, թե ինչ փաստաթղթի տակ եք դրել Ձեր ստորագրությունը, որտեղ ոչ մի հիշատակում չկա Արցախի կարգավիճակի և այնտեղ ապրող հայերի անվտանգության մասին։ Ինչպես և չեք հասկանում, թե ուր եք տանում Հայաստանն ու մեր ժողովուրդը։ Ժողովուրդը, որն այսօր Ձեզ հետ համաձայն չէ և դուրս է եկել հրապարակ, բայց Դուք այնտեղ հիմա չկաք։ Ձեր փոխարեն ուժայիններ և ձերբակալություններ են։
Ժողովրդին պետք չեն Ձեր հեքիաթներն այն մասին, որ Շուշին հանձնել են, որովհետև Ծառուկյանը կամ ինչ-որ մեկն ինչ-որ բան այնեպս չի արել։ Գլխավոր հրամանատարը ոչ թե Ծառուկյանն է, այլ Դուք։ Վարչապետը ոչ թե Ծառուկյանն է, այլ Դուք։ Եվ այսպես, պահանջը Ձեզ է, առաջին հերթին.
Կանգ առե՛ք: Դադարեցրեք մարդկանց ձերբակալություններն ու ահաբեկումները, ուժային կառույցների քսի տալը ձեր ժողովրդի վրա։
Ժողովուրդը Ձեզնից՝ որպես պետության ղեկավար, այլ բան է սպասում։ Որտե՞ղ է տնտեսության վերականգնման Ձեր ծրագիրը: Ինչպե՞ս են ապրելու նրանց ընտանիքները, որոնց հայրերն ու երեխաները հերոսաբար զոհվել են, իսկ նրանք ապրելու բան չունեն։ Ինչպե՞ս և ինչո՞վ ապրեն պատերազմից վերադարձած երիտասարդ տղաները, ովքեր ողջ կյանքի ընթացքում հաշմանդամ են դարձել: Որտե՞ղ և ինչպե՞ս են ապրելու փախստականներն ու Արցախից տարհանված մեր հայրենակիցները: Ինչպես են մարդիկ պայքարում կորոնավիրուսի դեմ, երբ հինգ հոգանոց ընտանիքը հիվանդ է, իսկ գումար չկա դեղորայքի համար նույնիսկ նրանցից մեկի համար:
Որտե՞ղ է Ձեր համակարգային բիզնես պլանը: Որտե՞ղ է հստակ ծրագիրը սփյուռքի ներկայացուցիչների համար, ովքեր սրտի կանչով, բայց ինքնաբուխ, անում են հնարավոր ամեն ինչ իրենց պատմական հայրենիքի համար:
Դուք ունե՞ք այս հարցման պատասխանները հասարակության կողմից: Եթե ոչ, մի խայտառակվեք և խայտառակեք բոլոր հայերին Ձեր անհեթեթ արդարացումներով և Ձեր անհամապատասխանությամբ հայ ժողովրդի ոգուն, պատվին և խիզախության ուժին»։