Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ...

Այսօրվա երիտասարդները ավելի լավ գիտեն, թե Փարիզում քանի սրճարան կա, քան Հայաստանի եկեղեցիների տեղը. Լևոն Մութաֆյանն՝ անկախության սերնդի մասին

Այսօր Հայաստանի երրորդ անկախ հանրապետությունը 22 տարեկան է: Ի՞նչ է փոխվել Խորհրդային միությունից հետո, ի՞նչ ունենք, ի՞նչ ենք կորցրել: Որո՞նք են ԽՍՀՄ-ի կազմում ապրող և անկախության համար պայքարող և ներկայիս երիտասարդների տարբերությունները: Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի մշակույթի մասին բարձր կարծիքի, հայրենասիրության պակասի և այլ հարցերի մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է թատերագետ, գրող, ռեժիսոր Լևոն Մութաֆյանի հետ: 

 

-Պրն. Մութաֆյան, ի՞նչ ունենք այս 22 տարվա ընթացքում, որ չունեինք դրան նախորդող 70 տարվա ընթացքում:


-Չափազանց ակնհայտ է մի բան, որ ունենք անկախ հանրապետություն: Խորհրդային միության կազմում մենք ունեինք հանրապետություն, մենք ունեինք պետության համար բոլոր անհրաժեշտ ատրիբուտները՝ կառավարություն, նախարարություններ, սահմադրություն, լեզու, մշակույթ, դպրոց, եկեղեցի և այլն, սակայն մենք մաս էինք կազմում մի մեծ պետության՝ կորցրած լինելով ինքնուրույն առաջնորդվելու ու վճիռներ կայացնելու թանկ հատկանիշը, որն էլ հենց կոչվում է անկախություն: Ունենք բանակ, որը մեր ամրության խորհրդանիշն է, մեր արդեն նախկին հաղթանակների և հուսանք, որ ակնկալիք հաղթանակների երաշխավորը: Ունենք մի զգացողություն, որ այլևս կախված չենք մի երկրից, որևէ վերին օղակներից, որ մեր հարցերով դիմենք նրանց, նրանք մեզ համար վճիռներ կայացնեն: Լավ, վատ, արդեն մենք ինքներս ենք կայացնում մեր վճիռները: Իբրև դրական և կարևոր ձեռքբերում ունենք դա: Բայց նաև ունենք հիասթափություն, ունենք անհանգստություններ, տագնապներ, որովհետև, պարզվում է, և արդեն նկատում ենք, որ անկախությունը շատ դեպքում ընկալում ենք սոսկ իբրև բառ, սոսկ իբրև զգացողություն, բայց ոչ իբրև գոյաձև, ոչ իբրև փիլիսոփայություն:

 

-Ի՞նչ ունեինք 70 տարվա ընթացքում, որ այժմ չունենք:

 

-70 տարիների ընթացքում մենք ձևավորեցինք երկիր, մենք ձևավորեցինք պետական մտածողություն: 1920 թվականին մենք ունեինք ավերակույտ, մենք ընդամենն ունեինք ռոմանտիկ ձգտումներ, բայց չունեինք նյութական պաշարներ, նյութական հենքեր, չունեինք պետականություն: 70 տարիների ընթացքում մենք ձևավորեցինք հզոր արդյունաբերություն, մենք ձևավորեցինք հզոր գյուղատնտեսություն, հզոր մշակույթ, հզոր մշակույթ, 70 տարիների ընթացքում մենք ժողովրդագրական ռեկորդներ սահմանեցինք, Հայաստանիի բնակչությունը հասավ 4 միլիոնի: 70 տարիների ընթացքում Հայաստան անունը կարողացանք աշխարհին ճանաչելի դարձնել, ինչպես մեր արդյունաբերությամբ (Հայաստանը մոտ 120 երկրի արտադրանք էր մատակարարում), այնպես էլ մեր մշակույթով:

 

Կարողացանք աշխարհի քարտեզի վրա հաստատել մեր տեղը, ձևավորեցինք հզոր սպորտ, իսկ սպորտը աշխարհի դեսպաններից մեկն է, և մենք սպորտ լեզվի կարողացանք աշխարհին հասկացնել դա: Ունեինք նյութական բարեկեցություն: Այսինքն՝ կար պետություն, որը մտահոգված էր մեր նյութական բարեկեցությամբ, որը պարտավորված էր Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետության քաղաքացու առջև, որ կձևավորեր նրա նյութական բարեկեցությունը, նրա անվճար կրթությունը, անվճար ուսումը և այլն: Դրանք համակարգի հատկանիշներն էին, համակարգի ձեռքբերումներն էին: Սոցիալիստական համակարգն այդպիսին էր: Պետություն-ժողովուրդ կապը ձևավորվում էր պետության ժողովրդի, պետության առջև ունեցած պարտավորվածություններով:

 

-Պրն Մութաֆյան, խոսենք մշակույթի մասին. ինչպե՞ս եք վերաբերում ՌԴ նախագահ Պուտինի այն խոսքերին, ըստ որոնց Հայաստանի մշակույթը զարգանում է:

 

-Վլադիմիր Պուտին կարծիքը չեմ կիսում, որովհետև մենք մեզ համար չենք պարզել մի բան՝ ինչ է մշակույթն այսօր Հայաստանի քաղաքականության մեջ, Հայաստանի ներկայության մեջ, մշակույթի տարատեսակների հայեցակարգերը չենք մշակել: Հենց այնպես ասում ենք մշակույթ: Մշակույթը շատ լայն հասկացություն է: Եկեղեցին, կրոնը, դպրոցը, լեզուն նույնպես մշակութային արժեքներ են:

 

Եթե խոսքը վերաբերում է զանգվածային մշակույթին և վերաբերում է կուլտուր-լուսավորական աշխատանքին, ապա այստեղ մեր ձախողումները չափազանց շատ են: Եթե վերաբերում է արվեստին՝ իբրև մշակույթի բաղադրիչներից մեկի, անպայմանորեն արվեստային դաշտում որոշակի ձեռքբերումներ ունենք՝ երաժշտության մեջ, կերպարվեստում, թատերական արվեստում, ճարտարապետության մեջ, ասենք ինչ-որ տեղ կինոյում, բայց խոսել ընդհանուր մշակութային ձեռքբերումների մասին, ես դեռ պատրաստ չեմ այդպիսի ոգևորությամբ և լավատեսությամբ խոսել, որովհետև մենք չունենք մշակութային քաղաքականություն:

 

Մշակույթը մեր երկրի համար չի դարձել գաղափարախոսական արժեք, չի դարձել ռազմավարական հենարան, մինչդեռ մեզ նման փոքր երկրները, ովքեր ունեն մշակույթի դարավոր կուտակումներ, մշակույթը պիտի դարձնեն արտաքին քաղաքականության կռվաններից մեկը, դիվանագիտական կռվաններից մեկը: Մենք դա չենք դարձրել: Ավելին՝ այժմ մեր պետական քաղաքականության մեջ մշակույթը հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում: Պետությունը գրեթե ոչինչ չի անում մշակույթի համար, չնչին գումարները, որոնք տրամադրվում են մշակույթին, դրանք ընդամենը գոյատևումն ապահովող միջոցներ են: Այս պետությունը չի կարևորում մշակույթի դերը, հետևաբար, ես Պուտինի լավատեսությանը կհակադարձեմ իմ հոռետեսությամբ:

 

-Խոսեցիք ձեռքբերումների մասին: Կառանձնացնե՞ք դրանք:


-Իհարկե: Երաժշտության ասպարեզում ես նկատի ունեմ սիմֆոնիկ երաժշտությունը, գործիքային երաժշտությունը: Շատ ու շատ կոմպոզիտորների ստեղծագործություններ սփռվում են աշխարհում, եթե նախկինում մենք խոսում էինք երկու-երեք անունի մասին՝ Արամ Խաչատրյան, Ավետ Տերտերյան, Էմին Արիստակեսյան, այսօր մենք կարող ենք Տիգրան Մանսուրյանի մասին խոսել, դարձյալ Ավետ Տերտերյանի մասին խոսել, Դավիթ Հալաջյանի մասին խոսել: Բավականին տաղանդավոր մի սերունդ այսօր աշխարհին ներկայանում է: Այստեղ մենք իսկապես ունենք ձեռքբերումներ:

 

Կատարողական արվեստում մենք ունենք բավականին ձեռքբերումներ, այն հանգամանքը, որ միջազգային մրցույթներում մեր երաժիշտ կատարողներն արժանանում են պարգևների, արդեն իսկ խոսում է մեր ձեռքբերումների մասին:

 

Թատերական արվեստում մենք ևս ունենք մեծ ձեռքբերումներ. Հայաստանն այսօր աշխարհի թատերական փառատոնային քարտեզում ունի իր տեղը: Բազմաթիվ, արդեն ավանդական դարձած, թատրոնների շնչառությունն է բացվում: Կինոարտադրության մեջ մենք ունենք արդեն որոշակի հաջողություններ: Եթե խորհրդային տարիներին Հայաստանին թույլատրվում էր տարեկան 4-5 գեղարվեստական ֆիլմ նկարել և 2 հեռուստատեսային ֆիլմ, այսօր Հայաստանում տարեկան 50-60 ֆիլմ է ստեղծվում: Իհարկե շատ դեպքերում ոչ պետական աջակցությամբ, ոչ Ազգային կինոկենտրոնի ծրագրերի շրջանակներում, բայց արդեն ստեղծվում է կինոմթնոլորտ, ինչը բավական ոգևորող և ուրախացնող է: Մի շարք բեմադրիչներ՝ Վիգեն Չալդրանյան, Հարություն Խաչատրյան և այլք աշխարհի հետ արդեն «դու»-ով են խոսում, սրանք մեծ ձեռքբերումներ են:

 

Գրականությունն արդեն կարողանում է իր համար ճանապարհ հարթել դեպի եվրոպական ընթերցողը, դեպի եվրոպական դաշտ: Այսինքն՝ անկախությունը մեզ տվեց ստեղծագործական անկախության, ազատ մտածողության, տարբեր ձևերի հանդեպ փորձարարական վերաբերմունք ունենալու հնարավորություններ: Ձեռքբերումներից մեկն էլ ստեղծագործական ազատությունն է:

 

-Ինչպիսի՞ն կարող է լինել և պետք է լինի անկախ Հայաստանը՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը:

 

-Բավական դժվար հարց է այն առումով, որ երբ մենք հռչակեցինք անկախությունը, մենք կարծես թե ունեինք մեր տեսլականները, մեր հայացքները, նաև ունեինք որոշակի մոտեցումներ աշխարհաքաղաքական առումով, ինչպես հարևան, այնպես էլ հեռավոր երկրների հետ հարաբերությունների առումով: Այդ երկու տասնամյակի ընթացքում մենք չմշակեցինք արտաքին քաղաքականության հստակ, կոնցեպտուալ դրույթներ: Այս տարիների ընթացքում մենք անընդհատ գնացինք դեպի տարորոշումները: Մենք աստիճանաբար գնացինք դեպի կախվածությունը, և բանն այնտեղ հասավ, որ այսօր մենք արտաքին քաղաքականության հայեցակարգերը կապակցում ենք առաջին հերթին Ռուսաստանին և այլ երկրների:

 

Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական այնպիսի դիրք, որ հետաքրքիր է շատերի համար, պարզապես մենք ինքներս պիտի այդ հետաքրքրությունը չկորցնենք: Պիտի կարևորենք Հայաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական զարգացումներում: Ինչպեսի՞ն կուզենայի, որ լիներ անկախ Հայաստանը՝ նախաձեռնող: Տարբեր քաղաքական խնդիրների, տարածաշրջանային խնդիրների թելադրողն ու առաջադրողը լիներ, տարբեր միջազգային կառույցներ հրավիրվեին այստեղ, այստեղ անցկացնեին քննարկումներ, դրա հնարավորությունը մենք ունենք: Մենք պետք է ձգտենք ամրապնդել հզորացնել մեր տնտեսությունը, որպեսզի անկախ Հայաստանը տարածաշրջանային զարգացումներում կշիռ և արժեք ունենա:

 

Մենք անընդհատ խոսում ենք փոքր ու միջին բիզնեսի մասին, փոքր ու միջին բիզնեսով պետականություն չի ձևավորվի, տնտեսություն չի ձևավորվի: Փոքր ու միջին բիզնեսը կլուծի տարերային խնդիրներ, օրվա ընթացքում ուրախություններ կպարգևի, բայց հեռանկար չէ ու ֆունդամենտալ արժեք չէ: Այ այսպիսին կուզենայի, որ լիներ Հայաստանը:

 

1994 թվականին, երբ գնացինք հրադադարի, արդեն հաղթանակած երկիր էինք, Շուշիի և մյուս շրջանների ազատագրումը մեծացրեց մեր դերն ու կշիռը, բայց մենք այսօր մի տեսակ պահ ենք մտել տարբեր միջազգային կառույցերի թելադրանքների տակ և չենք ուզում մեր հաղթանակը մեզ համար դարձնել մեզ համար հաղթաթուղթ, չենք ուզում աշխարհի հետ խոսել այն լեզվով, որ մենք հաղթող երկիր ենք, մենք ոչ թե որպես ագրեսորի ենք հաղթել, այլ վերականգնել ենք պատմական ճշմարտությունը: Սրանք մենք չենք օգտագործում: Ես կողմ են, որ Ցեղասպանության ճանաչումը մեր պետական քաղաքականության հիմնարժեքներից մեկն ենք դարձրել, բայց ամբողջ արտաքին քաղքականությունը կառուցելը Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի վրա, մոռանալով այլևայլ արժեքներ, այսօր զրկում է անկախ պետության առաջընթացի մեր հնարավորությունից: Այսպիսին կուզեի տեսնել:

 

-Խոսենք Հայաստանի երրորդ անկախ հանրապետության երիտասարդության մասին: Այսօրվա երիտասարդությունը ճի՞շտ է ընկալում անկախության գաղափարը, այսինքն՝ այսօրվա երիտասարդն անկախությունը  պատկերացնո՞ւմ է այնպես, ինչպես 1991-ին անկախության հանրաքվեին գնացող երիտասարդը:


-Մենք երջանիկ սերունդ էինք, որովհետև մենք ապրեցինք և մեծացանք որոշակի արժեհամակարգերի վրա, որոնց հիմքում կարոտ էր ու պահանջատիրությունն էր: Մեր ընտանիքներում, դպրոցներում, բուհերում շշուկով էին խոսում պահանջատիրության մասին, և, բնականաբար, կիրքը ոգևորգությունը կրկնապատկվում էր: Մենք հասանք անկախության ձեռքբերմանը: Ես ինձ համարում եմ և անկախության սերունդ և, թույլ տրվի անհամեստաբար նկատել, անկախության կրողներից մեկը: Մի քիչ այլ էին մոտեցումներն ու արժեհամակարգերը: Այսօրվա երիտասարդությւոնը ծնվեց, մեծացավ անկախության պայմաններում: Մեր երիտասարդությունը պատկերացում չունի՝ ինչ էր երեկ, ինչ էր Խորհրդային կայսրությունը, և ինչ է այսօր: Այստեղ մենք՝ ավագներս շատ մեծ դեր ու պարտք ունենք, որպեսզի այս անցումային շրջանում, պատմական շրջափուլերի փախկապակցվածության մասով պատկերացում ձևավորվի երիտասարադների մոտ, որպեսզի անկախությունը կրկնապատկվի և արժևորվի նրանց պատկորացումներում: Այստեղ մենք մի քիչ թույլ ենք:

 

Այսօրվա երիտասարդությունը, ցավոք, անկախությունը գնահատում է այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակներով, և մեղադրել չես կարող: Հետևաբար, անկախությունչը չի դառնում այն մեծագույն արժեք, որ այսօրվա երիտասարդությանը մղի մեծագործությունների, ինքնահաստատման, այսինքն՝ մենք շատ անելիքներ ունենք: Մենք չունենք հայրենասիրական դաստիարակություն, հայրենիքի կերպարը մենք չենք ձևավորում այսօրվա երիատասարդների մեջ: Այդ իսկ պատճառով այսօրվա երիտասարդությունն անկախության հանդեպ ունի մի քիչ թերական վերաբերմունք, բայց, ի տարբերություն իմ սերնդի, այսօրվա երիտասարդությունը շատ ավելի առաջադեմ է, շատ ավելի լայն աշխարհայացք ունի, շատ ավելի լայն պատկերացումներ ունի աշխարհի մասին, որովհետև նա մեծացավ անկախության մեջ, կարծում է, որ ամեն ինչ միշտ այսպես է եղել:

 

Ես շատ կուզենայի, որ մեր այսօրվա երիտասարդությունը, որին ես պաշտում եմ, ունենա ինքնահաստատվելու ավելի լայն հնարավորություններ, որ մենք բոլորս ամեն ինչ անենք, որպեսզի այդ ձգտումների, ցանկությունների հենքը, այսինքն՝ սոցիալ-տնտեսական հենարանը շատ ուժեղ ու ամուր լինի: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդներից կեսից ավելին երազում է ապրել Հայաստանից դուրս: Սա իսկապես ողբերգություն է: Եվ սրա մեղավորը մենք ենք՝ ավագ սերունդն է, իշխանություններն են, որովհետև երկրի, հողի, պետության, անկախության գաղափարը մենք չենք ներկայացնում ըստ արժանվույն: Մենք անկախ ենք, բայց անկախ չենք մեր տնտեսությամբ, մեր քաղաքական զարգացումներով այդ ամենի համար մենք պետք է ստեղծենք բոլոր պայմանները:

 

-Խոսեցիք երիտասարդներին հայրենասիրական դաստիարակությամբ մեծացնելու մասին, ըստ Ձեզ ո՞վ կարող է անել դա, որ չի անում:


-Առաջին հերթին՝ դպրոցը: Հայրենագիտական աշխատանքներ են պետք դպրոցներում: Ճանաչել մեր երկիրը, ճանաչել մեր հայրենիքը: Ցավալի է, իմ տանն էլ այսօրվա սերնդի երկու ներկայացուցիչ կա, շատ ավելի լավ գիտեն արտասահմանը, քան մեր հայրենիքը: Շատ ավելի լավ գիտեն՝  Փարիզում որ փողոցում քանի սրճարան կա, քան Հայաստանում որ վանքը որտեղ է գտնվում: Դպրոցը, բուհը, լրատվամիջոցները: Մեր հեռուստատեսային դաշտում գրեթե հայրենասիրական հաղորդումներ չկան, հայրենիքը ներկայացնող հաղորդումներ չկան: Ես չեմ ուզում անել կոմունիստական պրոպագանդա (դա իր ժամանակին իր գործը կատարեց, շնորհակալություն):

 

Մենք չունենք հաղորդումներ մեր երկրի մասին, մեր հայրենիքի մասին, ժողովուրդը մեծ սիրով գնաց նայեց «Գարեգին Նժդեհը», որը ուներ բավականին կինեմատոգրաֆիական թերություններ, բայց շատ մեծ կարևոր հատկանիշ ևս. դա ներկայացնում էր պատմության ընթացքը՝ սիրել տալով հայրենիքը: Մի խոսքով՝ հայրենիքի կերպարը պետք է դառնա տեսանելի: Եվ մենք դրա համար մեծ գործ պիտի անենք, ողջ քարոզչական դաշտը պիտի աշխատի այդ ուղղությամբ: Պիտի զարկ տանք հայագիտությանը, պետությունը պիտի միջոցներ ներդնի ակադեմիական համակարգում հայագիտության զարգացման համար: Չնչին միջոցներ են ներդրվում: Այսօր հայագիտությունը գտնվում է ողբալի վիճակում: Ոչ թե գիտնականներ չունենք, այլ 60000 դրամ ստացող դոկտորն իր գլուխը չի ջարդի Հայոց պատմության երեկն ու այսօր ուսումնասիրի: Մենք այս երիտասարդության, այս սերնդի առջև պատասխանատու ենք: Մենք ենք գրել անկախություն, հետևաբար մենք անկախությունը պիտի դարձնենք ոչ միայն գաղափար, այլ նաև կացութաձև:

 

Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը

Կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan