Ռուսաստանն առեւտրային ներկայացուցչություն է բացում Սիրիայում
Ռուսաստանն առեւտրային ներկայացուցչություն է բացում Սիրիայում: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«2020 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետությունում Դամասկոսում բացել ՌԴ առեւտրային ներկայացուցչություն»,-ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը հանձնարարվել է հաստատել առեւտրային ներկայացուցչության կառուցվածքն ու կազմը: