Արցախի հողերը հանձնելու դեմ բողոքի երթը հասել է ԱԺ շենքի մոտ. ոստիկանները շղթա են կազմել
Արցախի հողերը հանձնելու դեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ բողոքող քաղաքացիները, որոնք Ազատության հրապրակաից երթով հասել էին կառավարության շենք, հիմ արդեն հասել են Ազգային ժողովի շենքի մոտ:
Նրանք վանկարկում են «Նիկոլ հեռացիր»:
Նշենք, որ դեռեւս կառավարության շենքի մոտ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ կա երկու տարբերակ՝ կամ Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական է տալիս, կամ էլ իրենք պահանջում են Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ կլուծվի վարչապետի հրժարականի հարցը:
Ազգային ժողովի դարպասների մոտ ոստիկանները վահաններով շղթա են կազմել: Այստեղ կան նաեւ հոգեւորականներ: