ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը: