Ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկում քաղաքացիներին, այդ թվում հայտնի անձանց
Ոստիկանություն Ազատության հրպարակից բերման է ենթարկում այսօր ժամը 13-ին ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրհավաքին մասնակցելու եկած քաղաքացիներին:
Ոստիկանները մասնավորապես, բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին:
Ավելի վաղ ԲՀԿ-ից Հռիփսիիմե Առաքելյանը նշել էր, որ տրել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ այսօր 17 կուսակցություններ հանհարավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որի օրակարգում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջը: