Speed Chess Championship. Լևոն Արոնյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեկնարկում են մրցաշարում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և 20-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 11-ին մեկնարկում են Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում:
1/8 եզրափակիչում Արոնյանը նոյեմբերի 11-ին ուժերը կչափի ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Հայկ Մարտիրոսյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: