Կարևորը դա է, ու դա պարտավորեցնում է. Խորեն Լևոնյանը պարգևատրվել է
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ' գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Դերասան Խորեն Լևոնյանը ևս պարգևատրվել է պատվավոր կոչումով:
Լրագրողների հետ զրույցում դերասանը շնորհավորեց անկախության տոնի կապակցությամբ, և ասաց, որ կարևորը ոչ թե մեդալն է, կամ այն, թե ինչպես կկոչեն քեզ, այլ կարևորն այն է, որ հայրենիքի անկախության օրը գնահատվում են մշակութային և այլ բնագավառի մարդիկ: Ըստ դերասանի` հատուկ վերաբերմունքից հետո մարդիկ սկսում են ավելի պարտավորված աշխատել. «Կարևորը դա է, ու դա պարտավորեցնում է»: