Լինգարդը դադարեցրել է համագործակցությունը Ռայոլայի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը դադարեցրել է համագործակցությունը գործակալ Մինո Ռայոլայի հետ, տեղեկացնում է ESPN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ 27-ամյա ֆուտբոլիստի գործակալի պարտականությունները կատարում է իր ընտանիքի անդամներից մեկը:
2019/20 մրցաշրջանում Լինգարդը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից: