Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել բարեփոխել Շենգենյան գոտին
Ֆրանսիան առաջիկա օրերին կներկայացնի Շենգենյան գոտու բարեփոխման ծրագիր, ասել է նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է, որ դա անհրաժեշտ է արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Փարիզը Շենգենյան գոտու բարեփոխումների ծրագիրը կներկայացնի ԵՄ անդամ մյուս երկրներին:
Արտաքին սահմանների անվտանգության ապահովումն անբավարար է, ուստի սահմանները բաց պահելու համար համաձայնագիրը պետք է բարեփոխվի: Սա ի հայտ եկավ համավարակի և ահաբեկչության ալիքի ֆոնին:
Շենգենյան տարածքը պետք է երաշխավորի ինչպես ազատությունը, այնպես էլ անվտանգությունը, շեշտել է Մակրոնը: Նա կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել «ներքին անվտանգության խորհրդի նման մի մարմին»: Պատժամիջոցներ պետք է սահմանվեն նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարում իրենց շենգենյան պարտավորությունները, հավելել է Ֆրանսիայի ղեկավարը: