«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը 1 ամսով դուրս է մնացել շարքից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Լյուկ Շոուն վնասվածք է ստացել և չի կարողանա օգտակար լինել թիմին առաջիկա 1 ամսվա ընթացքում:
Մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լյուկ Շոուն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում:
Լյուկ Շոուն բաց կթողնի Պրեմիեր լիգայի «Վեսթ Բրոմվիչի», «Սաութհեմփթոնի», «Վեսթ Հեմի», նաև Չեմպիոնների լիգայի «Իստանբուլ Բաշակշեհիրի», ՊՍԺ-ի և «Լայպցիգի» հետ հանդիպումները:
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 14-րդ տեղում է: