ՊՍԺ-ն փորձում է թիմում պահել Նեյմարին, Մբապեին ու Դի Մարիային
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի 3 ֆուտբոլիստի պայմանագրերի ժամկետը:
Բրազիլացի հարձակվող Նեյմարի, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի և արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ նոր պայմանագրեր կնքելու մտադրության մասին հայտարարել է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն:
«Մենք արդեն բանակցություններ ենք սկսել Նեյմարի, Մբապեի և Դի Մարիայի հետ: Մենք ֆինանսական լուրջ կորուստներ ենք կրել կապված կորոնավիրուսի համավարակի հետ, սակայն այս ֆուտբոլիստների հետ համագործակցության շարունակությունը մեր առաջնահերթությունն է»,- Լեոնարդոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: