Մաքգրեգորի և Պորյեի ռևանշը կարող է տեղի չունենալ
Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և ամերիկացի Դաստին Պորյեի ռևանշ մենամարտի անցկացումը վտանգված է, տեղեկացնում է ESPN-ը:
Մարզիկները դեռ չեն ստորագրել մենամարտի անցկացման պայմանագիրը: UFC-ի ղեկավարությունը չի կարողանում Դաստին Պորյեի հետ համաձայնության գալ պայմանագրի ֆինանսական կետերի վերաբերյալ:
Եթե չհաջողվի համաձայնության գալ Պորյեի հետ, ապա Մաքգրեգորի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը և Դաստին Պորյեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: