Պուտինը հնչեցրել է Ադրբեջանի կողմից խոցված Մի -24-ի անձնակազմի զոհված անդամների անունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրել է Հայաստանի տարածքում Ադրբեջանի խոցած Մի -24 ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների անունները՝ գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Գիտեք, որ երեկ, ողբերգական միջադեպի արդյունքում, մեր երկու ընկերները զոհվեցին. օդաչուներ, ովքեր ծառայում էին Հայաստանում ռուսական ռազմակայանում: Նրանք են անձնակազմի հրամանատար մայոր Իշչուկ Յուրի Վիկտորովիչը և ավագ լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչը», – հայտարարել է Պուտինը։
«Տուժել են նաև օդաչու-օպերատորը և թռիչքի նավիգատորը: Մաղթում ենք նրանց շուտափույթ ապաքինում», – հավելել է նա: