Ուրախ եմ տուն վերադառնալու համար. Ռոնալդուն՝ հավաքական վերադարձի մասին
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերի 10-ին մարզում է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
«Ուրախ եմ տուն վերադառնալու համար»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ կից տեղադրելով լուսանկար Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումից:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի հերթական տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում Ռոնալդուն թեթև վնասվածք է ստացել, որը նրան չի խանգարել միանալ ազգային հավաքականին:
Նոյեմբերի 10-ին Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտարարել է, որ Ռոնալդուն լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: