Գրիզմանի նախկին գործակալ. Մեսին ուրախ չի եղել Անտուանի տեղափոխությամբ
Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի նախկին գործակալ Էրիկ Օլատսը խոսել է Իսպանիայի փոխչեմպիոնի առաջատար Լիոնել Մեսիի մասին:
««Բարսելոնայում» Մեսին իշխող է, նա կառավարում է բոլորին: Մեսին ուրախ չի եղել Գրիզմանի տեղափոխությամբ: Անտուանն ինձ միշտ ասել է, որ որևէ խնդիր չունի Մեսիի հետ, սակայն ես զգում էի, որ կա մեծ լարվածություն:
Ինչ վերաբերում է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերին, ապա ես վստահ եմ, որ նա պարզապես ցույց է տալիս, թե որքան կարևոր է ակումբի համար»,- Օլատսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: