Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700 000-ը
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 703288-ի, հայտնում է Mehr-ը:
Երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Լարիի փոխանցմամբ` հոսպիտալացվել է 3088 հիվանդ:
Նա նաեւ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 453 հիվանդ: Կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների պատճառով Իրանում մահացել է 309 202 մարդ:
Լարիի խոսքով` 5584 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Ընդ որում, բուժվել է 530 694 մարդ: