«Բարսելոնան» փոխարինող է գտել վնասվածք ստացած Ֆատիին
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է գտել թիմի վնասվածք ստացած իսպանացի հարձակվող Անսումանե Ֆատիին:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» հիմնական թիմում 18-ամյա Ֆատիին կփոխարինի երկրորդ թիմի հարձակվող Կոնրադ դե լա Ֆուենտեն:
19-ամյա Դե Լա Ֆուենտեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից, թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Նախնական տվյալներով, Ֆատին բաց կթողնի 3-5 ամիս: Հարձակվողը մենիսկի վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (5:2):
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Անսու Ֆատին մասնակցել է 7 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ: