Պուտին. Ռուսաստանը շարունակում է արդիականացնել իր միջուկային տրիադան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է արդիականացնել իր միջուկային տրիադան: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի միջուկային տրիադան անիմաստ է դարձնում Ռուսաստանի վրա ճնշումները եւ շանտաժները: Այս մասին նա ՊՆ, դաշնային գերատեսչությունների եւ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չնայած ռազմական սպառնալիքների փոփոխվող բնույթին՝ հենց միջուկային տրիադան է մնում Ռուսաստանի ռազմական անվտանգության կարեւորագույն, առանցքային երաշխիքը»,-ասել է նա:
«Հաշվի առնելով ժամանակակից ռազմաքաղաքական ռիսկերը՝ մենք հետագայում եւս կզբաղվենք ռազմավարական միջուկային ուժերի արդիականացմամբ»,-հավելել է նա:
Ռուսական սպռազինության որոշ տեսակներ, ամենայն հավանականությամբ, չեն հայտնվի արտասահմանում դեռ երկար ժամանակ՝ նշել է Պուտինը:Ընդ որում, նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի «սպառազինությունների մրցավազքին»: «Մենք դա չենք անի, եւ այսօր դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Պուտինը: