Ֆրանսիա․ Ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը
Փարիզն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի չափանիշները եւ նշում, որ ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան պետք է դադարեցնի տարածաշրջանում իր սադրանքները եւ խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնագիրը։