«Լիվերպուլի» առանցքային խաղացողներից մեկը բաց կթողնի 4 շաբաթ
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ, հաղորդում է Daily Mail-ը:
23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում (1:1), որտեղ փոխարինվել էր 63-րդ րոպեին:
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլին» չի օգնի «Լեսթերի», իտալական «Ատալանտայի», «Բրայթոնի» ու Ամստերդամի «Այաքսի» դեմ խաղերում: Նրա մասնակցությունը հարցականի տակ է նաև «Վուլվերհեմփթոնի» ու դանիական «Միտյուլանդի» հետ հանդիպումներին: