ՌԴ ԱԳ փոխնախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում՝ կապված ս.թ. նոյեմբերի 9-ին ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հայտարարության հետ»,-հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: