Եվրամիությունը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում
Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում եւ վերլուծում է դրա հետեւանքները: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում: Մենք դրա կոչն էին անում ռազմական գործողությունների սկզբից: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետեւանքները եւ առկա իրավիճակը տարածաշրջանում, ինչից հետո առանձին հայտարարություն կտարածենք»,- ասել է նա: