Փարիզի հիվանդանոցի ղեկավարը կոչ է արել Ֆրանսիայում չեղարկել Սուրբ Ծնունդը եւ Ամանորը կորոնավիրուսի պատճառով
Փարիզի հիվանդանոցի ղեկավար Ժյուլիեն Լենգլեն կոչ է արել Ֆրանսիայում չեղարկել Սուրբ Ծնունդը եւ Ամանորը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին նա ասել է RMC Radio-ի եթերում:
Լենգլեի խոսքով՝ կա ռիսկ, որ սուրբծննդյան երեկույթները կհանգեցնեն վարակումների դեպքերի աճի, եւ որպես հետեւանք՝ կորոնավիրուսի երրորդ ալիքի բռնկման:
«Առանց վարանելու կասեմ՝ մենք պետք է չեղարկենք Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Սիլվեստրի օրը»,-ասել է Լենգլեն:
Ֆրանսիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,8 մլն դեպք: Վարակումների թվով Ֆրանսիան աշխարհում 4-րդ տեղում է ԱՄՆ-ից, Հնդկաստանից եւ Բրազիլիայից հետո, հաղորդում է Reuters-ը: